AM
21 May 2010 - 14:47 AMT

Մայիսի 23-ին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Հոգեգալստյան տոնը

Մայիսի 23-ին Հայ Առաքելական Եկեղեցին (ՀԱԵ) կնշի Հոգեգալստյան տոնը: ՀԱԵ-ն այդ տոնը նշում է Զատիկին հաջորդող 50-րդ օրը:

Հոգեգալստյան տոնն ամենակարևորներից է եկեղեցական տոնացույցում: Այն խորհրդանշում է Սուրբ Հոգու էջքն առաքյալների վրա: Այդ օրը հայկական եկեղեցիներում պատարագ կմատուցվի: