AM
24 May 2010 - 10:48 AMT

Հայաստանի էլեկտրացանցերը հերքել են լուրեը իրենց բաժնետոմսերի վաճառքի մասին

«Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն հերքել է լուրերն այն մաիսն, որ ռուսական Ինտեր Ռաո ԵԷՍ ընկերությունը, որը «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսի սեփականատերն է, մտադիր է վաճառել իր բաժնետոմսերը: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին են հայտնել «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության մամլո ծառայությունում, բաժնետոմսերի վաճառքի մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:

Ըստ «Ռեգնում» գործակալության, ՌԴ ֆինանսական շրջանակներին մոտ կանգնած աղբյուրները հաղորդել են, որ ռուսական Ինտեր ՌԱՈ ԵԷՍ ընկերությունը, որը «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսի սեփականատերն է, մտադիր է վաճառել իր բաժնետոմսերը: Ըստ աղբյուրի, ներկայումս անցկացվում է «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի աուդիտ, և մոտավոր գինը հաստատվել է 270 մլն դոլար մակարդակի վրա: