«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի աշխատանքի կազմակերպման ու վճարման բաժնի հատկացված տվյալներով, ընկերության բոլոր աշխատակիցների դրույքաչափերն ու ժամավճարը 2010թ. մայիսի 1-ից բարձրացել է 4,2 տոկոսով:
Ըստ ընկերության մամլո ծառայության հաղորդագրության, դա կապված է նրա հետ, որ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տեղեկատվությամբ, սղաճի և սպառողական գների հարաբերակցությունը 2009թ. դեկտեմբերից մինչև ապրիլ կազմել է 4,2 տոկոս:
« Դա իրականացվում է աշխատակիցների սոցիալական պաշտպանվածության ապահովման նպատակով»,-ասվում է հաղորդագրության մեջ: