AM
25 May 2010 - 09:26 AMT

Կարինե Մինասյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Կարինե Մինասյանն ազատվել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնից:

Համաձայն ՀՀ կառավարության մամլո ծառայության հաղորդագրության, վարչապետի մեկ այլ որոշմամբ Կարինե Մինասյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ: