AM
27 May 2010 - 09:14 AMT

Բացահայտվել են ապօրինի ձեռնարկատիրական գործունեության նոր դեպքեր

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հայտնում է, որ բացահայտվել են ապօրինի ձեռնարկատիրական hործունեության նոր դեպքեր: Մասնավորապես, ծայրահեղ հակահիգիենիկ պայմաններում գործող ոգելից խմիչքի շշալցման ապօրինի արտադևամաս է հայտնաբերվել Տաշիրի մարզում: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել և հաստատվել է, որ ստացված օպերատիվ տեղեկատվությունը ստույգ է` ոգելից խմիչքի կեղծ շշալցմամբ Լոռիում զբաղվել է Ստեփանավանի բնակիչ Խաչատուր Հունանյանը:

Նախնական հաշվարկներով, այս գործունեության հետևանքով պետությանը պատճառված վնասը շուրջ 11,5մլն դրամի է հասնում, իսկ պետ.տուրքի մասով պետական բյուջե չի վճարվել 45մլն դրամ:

Օպերատիվ հետախուզության վարչության հատուկ միջոցառումների և Մարտունիի բաժինների աշխատակիցներն էլ օղու ապօրինի շշալցման և մանրածախ վաճառքի դեպքեր են բացահայտել Մարտունիում, Արմավիրում և Արարատում` ընդհանուր առմամբ` մի քանի հարյուր շիշ: Որոշ դեպքերում վաճառված օղիները եղել են առանց ակցիզային դրոշմանիշերի: Իսկ Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում եվրապատուհանների ապօրինի արտադրամաս է գործել: Պարզվել է, որ Սարմեն Ասատրյանը ՙԱՍԱՍԱՐՄԵԴԻ՚ ՍՊԸ տնօրենն է, որը նախկինում գործել է Թալինի շրջանում և դադարեցրել էր գործունեությունը դեռևս 2008թ.-ին:

Օպերատիվ հետախուզության վարչության Շահումյանի բաժինն էլ առանց պետական գրանցման կահույքի արտադրամաս է հայտնաբերել: Այն պատկանել է ֆիզիկական անձ Արմեն Մովսիսյանին, ով այս տարվա փետրվարից արտադրել և իրացրել է ավելի քան 1,5մլն դրամ արժողության կահույք: Ստուգման պահին արտադրամասում արձանագրվել է նաև շուրջ 2մլն դրամի արտադրանք, հաղորդում է ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: