AM
31 May 2010 - 14:50 AMT

Երևանում տեղի ունեցավ «Մանկության աշխարհ էքսպո-2010» ցուցահանդեսի փակման արարողությունը

Մայիսի 31-ին Երևանի Կարեն դեմիրճյանի անվ. մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ «Մանկության աշխարհ էքսպո-2010» ցուցահանդեսի փակման արարողությունը: Ցուցահանդեսին ներկայացված էին ավելի քան 60 արտադրողների արտադրած ապրանքներն ու ծառայությունները:

Ցուցահանդեսի փակմանը Logos Expo ընկերության ղեկավար Սուրեն Նազինյանը արտոնագրեր հանձնեց ցուցահանդեսի բոլոր մասնակիցներին: 9 ընկերություններ` արտադրանքի բարձր որակի համար, պարգևատրվեցին Logos Expo-ի ոսկե մեդալով: Պարգևատրվեցին նաև «Պատանի նկարիչ» մրցույթում առաջին, երկրորդ և երրորդ տեղերը գրաված երեխաները:

Ցուցահանդեսի փակման արարողության վերջում մասնակից ընկերություններից մեկը Երևանի մանկատներին նվերներ բաժանեց: