Հունիսի 15-ին ազգային արժեքների պահպանման «Մենք» հիմնադրամը տոնական երթ է կազմակերպում` նվիրված Հայաստանի Պետական դրոշի օրվան:
Երթը սկսվելու է Հանրապետության հրապարակում` Հայաստանի կառավարության շենքի մոտից, անցնելու է Նալբանդյան փողոցով, Սայաթ-Նովայի պողոտայով, Ամիրյան փողոցով և ավարտվելու է Հանրապետության հրապարակում: