ՀՀ կառավարությունը վերաբաշխել է 2010թ. պետբյուջեն, փոփոխել իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկը և պահուստային ֆոնդից 227,8 մլն դրամ հատկացրել ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետկոմին, այդ թվում` Մեղրու տարածաշրջանում օգտագործվող ոռոգման ջրի դիմաց գանձվող վարձավճարի նկատմամբ 50 տոկոս զեղչ կիրառելու նպատակով։
Որոշման հաջորդ կետով գործադիրը Մեղրու տարածաշրջանի գյուղատնտեսությունը զարգացնելու և բնակչության կողմից անհատական ոռոգման պոմպերով օգտագործված էլեկտրաէներգիայի արժեքը փոխհատուցելու համար Սյունիքի մարզպետարանին հատկացրել է 4,7 մլն դրամ։ Եվս 7 մլն դրամ է տրամադրվել միգրացիոն պետական ծառայության աշխատակազմում փաստաթղթաշրջանառության էլեկտրոնային համակարգի ներդրման համար։