Տարվա շոգ եղանակին ավելանում են արևհարության, այրվածքների և նույնիսկ մաշկային հիվանդությունների ռիսկը, ինչպես նաև սննդային թունավորումների վտանգը»,-հայտարարել է ՀՀ առողջապահության նախարարության հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Արտավազդ Վանյանը հունիսի 21-ի մամլո ասուլիսում:
Արտավազդ Վանյանը կոչ է արել բնակչությանը խուսափել փողոցում արագ փչացող ապրանգ, «հատկապես մսամթերք և կաթնամթերք, ինչպես նաև կրեմով թխվածք գնելուց»:
Ըստ նրա, սաստիկ շոգին մարդը քրտնքի հետ կարող է կորցնել մինչև 4 լ հեղուկ, ուստի հարկավոր է ավելի շատ հեղուկ օգտագործել` հյութեր, հանքային ջուր, սակայն ոչ շատ սառը, մրսածությունից խուսափելու համար:
ՀՀ առողջապահության բուժօգնության կազմակերպման վարչության պետ Վահան Պողոսյանը նշեց, որ բոլոր հիվանդանոցներն ու պոլիկլինիկաները պատրաստ են ընդունել շոգից տուժած հիվանդներին: Եվ պոլիկլինիկաներում, և հիվանդանոցների վարակիչ բաժանմունքներում բուժօգնությունը անվճար կտրամադրվի:
Սակայն եթե ցուցանիշը գերազանցի 40 աստիճանը, առողջապահության նախարարությունը պատրաստ է քննել ժամանակվոր արձակուրդի հարցը:
Բժիշկները միջոցներ են ձեռնարկում նաև օձերի խայթոցների դեմ պայքարելու ուղղությամբ, քանի որ նման դեպքերը շոգի պատճառով ավելացել են: «Մենք հետևում ենք, որպեսզի բոլոր հիվանդանոցները «Անտիգյուրզին» ստանան, որը ներարկվում է օձի խայթոցի դեպքում» և հաշվետվություն ենք պահանջում Երևանի ու մարզերի բոլոր հիվանդանոցներից` անհրաժեշտության դեպքում ապահովելով նրանց այդ դեղամիջոցով»: