Հայաստանի Կենտրոնական բանկը վերանայել է ութ հայկական ձեռնարկությունների վարկանիշերը: Ինչպես հաղորդում է ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը, «Գ» վարկանիշում վերավարկանշվել են «Էլիտ Գրուպ» ՓԲԸ-ն և «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ն, «Գլենդել Հիլզ» ՓԲԸ, «Տիգրան Մեծ հրատարակչություն» ՓԲԸ և «Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն նույնպես վերավարկանշվել են «Գ+» վարկանիշում:
Դրա հետ մեկտեղ բարձրացվել է «Անտարես» ՍՊԸ վարկանիշը` «Գ -»-ից «Գ», իսկ «Օնիքս ԳԸ» ՓԲԸ վարկանիշն իջեցվել է է «Գ -»-ից «Դ+»: Բացի դրանից, ՀՀ ԿԲ-ն դադարեցրել է «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի վարկանշումը` ձեռնարկության կողմից համագործակցության բացակայության պատճառով: