AM
23 June 2010 - 13:11 AMT

Տիգրան Սարգսյանը շնորհավորել և պարգևատրել է Ռաֆայել Շահբազյանին արդյունաբերության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր շնորհավորել է հայ պետական- քաղաքական գործիչ Ռաֆայել Թադևոսի Շահբազյանին` ծննդյան 80-ամյակի կապակցությամբ։ Հեռախոսազրույցի ընթացքում վարչապետը կարևորել է Շահբազյանի ներդրումը ՀՀ արդյունաբերության կայացման և զարգացման գործում և նշել, որ նրա անցած ուղին և ներդրած ջանքերը հարկ է, որ օրինակ լինեն շատերի համար, հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը։

Վարչապետի որոշմամբ` պետական, հասարակական-քաղաքական երկարամյա ակտիվ գործունեության և Հայատանի Հանրապետության արդյունաբերության բնագավառի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի ու վաստակի համար Ռաֆայել Շահբազյանը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով։

1990-1993թթ. Ռաֆայել Շահբազյանը եղել է ՀՀ պարենի և հացամթերքների նախարար, կատարել է գյուղատնտեսության նախարարի պարտականությունները։