AM
29 June 2010 - 14:41 AMT

«Քենդլ» ծրագիրը կնպաստի Հայաստանում հիմնարար և կիրառական գիտությունների զարգացմանը

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է միջազգային փորձագետներ, Համբուրգի համալսարանի պրոֆեսոր Յորգ Ռոսբախին և Շվեյցարիայի տեխնոլոգիաների ֆեդերալ ինստիտուտի պրոֆեսոր Լեոնիդ Ռիվկինին։ Միջազգային փորձագետները Հայաստան են ժամանել` մասնակցելու «Քենդլ» սինքրոտրոնային լույսի աղբյուրի ստեղծման նախագծի շրջանակներում հունիսի 30-ին Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում կայանալիք գիտաժողովին։

Խոսելով «Քենդլ» սինքրոտրոնային լույսի աղբյուրի ստեղծման ծրագրի մասին` վարչապետն ընդգծել է, որ այն կնպաստի Հայաստանում հիմնարար և կիրառական գիտությունների զարգացմանն ու միջազգային համագործակցության խթանմանը։ Այդ համատեքստում կարևորվել է միջազգային փորձագետների մասնակցությունը հետագա աշխատանքներին, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը։