AM
1 July 2010 - 14:36 AMT

Ռուսական ՏՎԷԼ ընկերությունը վառելիք կտրամադրի Հայկական ԱԷԿ-ին մինչև նրա շահագործման ժամկետի ավարտը

«ՏՎԷԼ» ԲԲը-ն և «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ը ստորագրել են պայմանագրային փաստաթղթեր, որոնք կանոնակարգում են Հայկական ԱԷԿ-ին վառելիքի տրամադրումը մինչև նրա շահագործման ժամկետի ավարտը: Հաղորդում է ՏՎԷԼ ընկերության մամլո ծառայությունը:

«ՏՎԷԼ» ԲԲԸ-ի և «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի միջև հուլիսի 1-ին ստորագրվել են պայմանագրային փաստաթղթեր, որոնք կանոնակարգում են միջուկային վառելիքի մատակարարման ընթացիկ և նախատեսվող պայմանները մինչև Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի ավարտը:

Պայմանագրում արձանագրվել է վառելիքի գնագոյացման շուկայական-կողմնորոշիչ մեխանիզմը: Փաստաթղթերը ստորագրել են «ՏՎԷԼ» ԲԲԸ-ի տնօրեն Յուրի Օլենինը և «Հայկական ԱԷԿ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Գագիկ Մարկոսյանը: