Կառավարությունը հուլիսի 1-ի նիստի ժամանակ որոշել է ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրով 2010թ. սեպտեմբերի 11-17-ը Կոտայքի մարզում, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության «Լուսակերտ» ուսումնական կենտրոնում և Արզնի քաղաքի շրջակայքում «Արմենիա 2010» փրկարարական դաշտային վարժանք անցկացնելու նպատակով նախարարությանը հատկացնել 101,308.5 հազար դրամ։ Վարժանքին, որի ֆինանսավորումն իրականացնելու են ՆԱՏՕ-ն, գործընկեր երկրները և ՀՀ-ն, մասնակցելու է 1000-1200 մարդ։