AM
1 July 2010 - 15:10 AMT

ՀայՌուսգազարդ. «Առանց կանխավճարի ակցիան» երկարաձգվեց մինչև 2010-ի հոկտեմբերի 1

Ընդառաջելով բնակչության բազմաթիվ դիմումներին, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն մինչև 2010թ. հոկտեմբերի 1-ը երկարաձգում է իր կողմից նախաձեռնած «Առանց կանխավճարի ակցիան» հետևյալ պայմաններով. այն բնակիչները, որոնք մինչև 2010թ. հոկտեմբերի 1-ը «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կներկայացնեն դիմում գազաֆիկացման մասին և կկնքեն գազամատակարարման ցանցին միացման պայմանագիր ու կվճարեն շինհավաքակցման աշխատանքների իրականացման համար հաշվարկված վճարի 80 տոկոսը հետագայում կազատվեն գազաֆիկացման համար նախատեսված 40 000 դրամ կանխավճարի մուծումից, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը: