Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2010թ. հունիսին
մայիսի համեմատ գրանցվել է սակագների 0.1 տոկոս հավելաճ, ինչը հիմնականում պայմանավորվել է հանրային սննդի 0.1 տոկոս, բուժսպասարկման 0.7 տոկոս, հանգստի կազմակերպման 1.9 տոկոս, իրավական ու բանկային 2.2 տոկոս ծառայությունների սակագների հավելաճով:
Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2010թ. հունիսին մայիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է տրանսպորտի ծառայությունների սակագների 1.8 տոկոս նվազում (կապված օդային տրանսպորտի ծառայությունների սակագների 5.0 տոկոս նվազման հետ), իսկ կենցաղային բնույթի, բնակարանային-կոմունալ, կապի, մշակույթի ոլորտի, կրթության համակարգի ծառայությունների սակագների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: