ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության կողմից ստեղծվել է տեխնիկական զննության կայանների համակարգչային ցանց, որը հնարավորություն է տալիս պահպանել անընդմեջ կապ` նախարարության և տեխզննության կայանների միջև: Համակարգի ներդրումն ապահովում է տեխզննման կայանների կողմից օպերատիվ տեղեկատվության ստացումը` յուրաքանչյուր տեխնիկական զննություն անցած տրանսպորտային միջոցի վերաբերյալ: Նշենք, որ ՀՀ ճանապարհային ոստիկանությունը նույնպես հնարավորություն ունի օգտվելու այս համակարգից:
Նոր համակարգի ներդրմամբ ոչ միայն կհեշտացվի տեխզննման կայանների եւ պետական մարմինների միջեւ համատեղ աշխատանքը, այլեւ կուժեղացվի վերահսկողությունն այդ կայանների գործունեության նկատմամբ:
Նկատի ունենակով ավտոտրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության իրականացման գործընթացի պարզեցման անհրաժեշտությունը` նախարարությունը մշակել և ՀՀ կառավարության քննարկմանը կներկայացնի համապատասխան որոշման նախագիծ, ըստ որի տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննությունը կիրականացվի անկախ տրանսպորտային միջոցի հաշվառման վայրից, ինչպես նաև կսահմանվի տեխնիկական զննության կտրոնի փակցնելու տեղը, ասվում է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի մամլո ծառայության հաղորդագրության մեջ: