AM
2 July 2010 - 12:16 AMT

2010 թվականի հունվար-մայիս ամիսներին Հայաստանում բնական հյութերի արտադրությունն աճել է 64,7%-ով

2010 թվականի հունվար-մայիս ամիսներին Հայաստանում կտրուկ աճել է բնական հյութերի արտադրությունը` կազմելով 3,9 մլն լիտր, ինչը նախորդ տարվա նույն շրջանի համեմատ շատ է 64,7%-ով: Այդ մասին հաղորդում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը: Նույն ժամանակահատվածում հանքային ջրի արտադրությունը երկրում աճել է 28,4%-ով` կազմելով 11,2 մլն լիտր:

Բացի դրանից, 2010 թվականի հունվար-մայիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 3,6 մլն լիտր աղբյուրի ջուր, ինչը 2009 թվականի ցուցանիշից շատ է 26,6%-ով: