AM
2 July 2010 - 12:40 AMT

2010 թվականի հունվար-մայիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 124,4 հազ. տոննա հաց

2010 թվականի հունվար-մայիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 124,4 հազ. տոննա հաց: Այդ մասին հաղորդում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը:

Ընդ որում, հաշվետվության ժամանակահատվածում երկրում ալյուրի արտադրությունն աճել է 15,8%-ով` կազմելով 57,7 հազ. տոննա, իսկ հրուշակեղենի արտադրությունն աճել է 11,1%-ով` համեմատած 2009 թվականի հունվար-մայիս ժամանակահատվածի հետ և կազմել 4,1 հազ. տոննա:

2010 թվականի հունվար-մայիս ամիսներին մակարոնեղենի արտադրությունը կրճատվել է 2,5%-ով` 1,1 հազ. տոննա: Նույն ժամանակամիջոցում ձավարի արտադրանքն աճել է 44,6%-ով` հասնելով 140,4 տոննայի: