AM
2 July 2010 - 12:41 AMT

2010 թվականի հունվար-մայիս ամիսներին Հայաստանում 15,8%-ով կրճատվել է պաղպաղակի արտադրությունը

2010 թվականի հունվար-մայիս ամիսներին Հայաստանում 2009թ. նույն շրջանի համեմատ 15,8%-ով կրճատվել է պաղպաղակի արտադրությունը` կազմելով 913,3 հազ. լիտր: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը:

Նույն շրջանում աճել է յոգուրտի արտադրությունը 14,9%-ով (109,4 տոննա), մածունի` 4,6%-ով (1056,3 տոննա) և թթվասերի արտադրությունը` 17,1%-ով (1246,5 տոննա):

2010 թվականի հունվար-մայիս ամիսներին Հայաստանում 2009թ. նույն շրջանի համեմատ կրճատվել է կաթի արտադրությունը կրճատվել է 1,1%-ով` կազմելով 98,3 մլն լիտր: