Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 12-ին ներկա է գտնվել մայրաքաղաքի Հանրապետության 37 հասցեում գտնվող «Հրայր և Աննա Հովնանյան» հիմնադրամի վարչական մասնաշենքի հանդիսավոր բացման արարողությանը:
Հանրապետության ղեկավարը շրջայց է կատարել պատմամշակութային արժեք հանդիսացող վերակառուցված այդ շենքում, այցելել այնտեղ տեղակայված հասարակական մի շարք կազմակերպությունների և «Ամերիկայի Հայկական Համագումար» կորպորացիայի ու «Հրայր և Աննա Հովնանյան» հիմնադրամի երևանյան գրասենյակներ:
Հանրապետության ղեկավարին ներկայացվել է, որ նորաբաց շենքում գործող հասարակական կազմակերպությունները տարիներ շարունակ իրականացնում են տարբեր բարեգործական ծրագրեր` ուղղված Հայաստանի զարգացմանը և հայ ժողովրդի բարօրությանը, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: