ՀՀ սփյուռքի նախարարությունը 2010թ. սեպտեմբերի 6-7-ը Երևանում նախատեսում է անցկացնել կերպարվեստի (նկարչություն, քանդակագործություն, դիզայն, գրաֆիկա եւ այլն) հայ գործիչների համահայկական համաժողով, որի նպատակն է`
– վեր հանել բնագավառի արդի խնդիրները, երիտասարդ ստեղծագործողների կրթական հարցերը, – հայ կերպարվեստի զարգացման հեռանկարները, – քննարկել կերպարվեստի գիտական ուսումնասիրության և ժառանգության պահպանման, մնայուն արժեքների թվայնացման հնարավորությունները, – այդ ոլորտում Հայաստան-Սփյուռք գործակցության ուղիները:
Համաժողովի շրջանակներում կկազմակերպվեն մասնագիտական քննարկումներ եւ բանավեճեր, կանցկացվեն վարպետության դասընթացներ:
Հայաստան-Սփյուռք-Արցախ մշակութային կապերի և գործակցության հնարավորությունների ընդլայնմանն ուղղված, ինչպես նաեւ գործակցության մեխանիզմների ստեղծման նպատակով կազմակերպվող այս համաժողովի ավարտին կստեղծվի կերպարվեստի հայ գործիչների համահայկական ընկերակցություն: Այս մասին հաղորդում է ՀՀ սփյուռքի նախարարության մամլո ծառայությունը: