AM
15 July 2010 - 09:56 AMT

Տիգրան Սարգսյան. Ճանապարհների վերականգնմանն ուղղված լրացուցիչ ֆինանսավորումը հասնում է 4,5 մլրդ դրամի

Հայաստանի կառավարությունը հուլիսի 15-ի նիստի ժամանակ որոշել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը միջոցներ հատկացնել , որով կվերականգնվի հանրապետական ճանապարհահատվածների մի մասը. Հալիձոր-Սատանի կամուրջ-Տաթև հատվածը 13-14 կմ երկարությամբ (500 մլն դրամ), Քարաշեն-Բերդ-մինչև պետական սահման 11 կմ երկարությամբ (900 մլն դրամ) և Թալին-Դաշտադեմ շրջանում գյուղական ճանապարհները (772 մլն դրամ):

Իր հերթին, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ կառավարությունը ճանապարհների վերականգնմանն ուղղված լրացուցիչ ֆինանսավորումը հասցնում է 4,5 մլրդ դրամի, որով վերացվում են նաև հորդառատ անձրևների և այլ բնական աղետների հետևանքները։