AM
16 July 2010 - 14:28 AMT

ՀՀ կառավարությունում քննարկվել է «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի նախագիծը

Հուլիսի 16-ին վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն` «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման վերաբերյալ։ Մասնավորապես քննարկվել են Երևան քաղաքում քաղաքային կոշտ թափոնների կառավարման նպատակով պետություն-մասնավոր փոխգործակցության վերաբերյալ հարցերը։

Այնուհետև միջազգային փորձագետները ներկայացրել են Երևան քաղաքում աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքների կազմակերպման, ինչպես նաև Նուբարաշենի աղբավայրի կառուցման ու շահագործման խնդիրների և դրանք միջազգային չափորոշիչներին համապատասխանեցնելու իրենց մոտեցումները։

Վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է շահագրգիռ բոլոր գերատեսչություններին խորհրդակցության ընթացքում հնչեցված հարցերը ևս մեկ անգամ քննարկելև ներկայացնել կառավարության հաստատմանը։ Այս մասին հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: