AM
19 July 2010 - 11:36 AMT

2010 թ. առաջին կիսամյակի տվյալների համաձայն, Եվրազիայի զարգացման բանկի ներդրումային պորտֆելը կազմում է 1, 845 մլրդ դոլար

2010 թ. առաջին կիսամյակի տվյալների համաձայն, Եվրազիայի զարգացման բանկի ներդրումային պորտֆելը, որը կազմված է 26 նախագծերից, կազմում է 1մլրդ 845 մլն դոլար: Այս մասին հաղորդել է բանկի կառավարիչ Իգոր Ֆինոգենովը` Ղազախստանի վարչապետ Քարիմ Մասիմովի հետ Աստանայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ, հաղորդում է ԵՎԶԲ մամլո ծառայությունը:

Բանկը մասնակցում է Էկիբաստուսկի ՀԷԿ-ի երրորդ էներգաբլոկի կառուցման ֆինանսավորմանը: ԵՎԶԲ-ն և Ռուսաստանի «Արտէկոնոմբանկը» այդ նախագծի իրականացման համար տրամադրում են 770 մլն դոլար ընդհանուր գումար, որից յուրաքանչյուրը` 385 մլն դոլար: Ներկայում ԵՎԶԲ-ն քննարկում է Ղազախստանում իրականացվելիք 8 նախագիծ:

Մետալուրգիայի, քիմիայի, էներգետիկայի, տրանսպորտային մեքենաշինության բնագավառներում ԵՎԶԲ մասնակցությունը ծրագրին կարող է կազմել 600 մլն դոլար;