AM
21 July 2010 - 13:04 AMT

ՀՀ վարչապետը ցավակցություն է հայտնել ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի մահվան կապակցությամբ

Կյանքից հեռացել է հայկական բժշկական գիտության երախտավոր, մանկավարժ, հասարակական գործիչ ու առողջապահության կազմակերպիչ Էմիլ Գաբրիելյանը, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը:

«Հայաստանի Հանրապետության կառավարության և իմ անունից ցավակցում եմ Էմիլ Գաբրիելյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, գործընկերներին և սաներին»,- ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Կառավարության ղեկավարի խոսքով, Էմիլ Գաբրիելյանն այն եզակիներից էր, ով օժտված էր ոչ միայն վառ ու բազմակողմանի տաղանդով, այլև մարդկային կարևոր առաքինություններով: «Նրա անուրանալի վաստակն ու մեծ ներդրումը գնահատված են թե՛ պետության, թե՛ մասնագիտական հանրության կողմից: Մեծ մարդն ու գիտնականը վայելում էր ոչ միայն իր գործընկերների, այլև շատերի հարգանքն ու համակրանքը»,- նշվում է հաղորդագրության մեջ: