AM
22 July 2010 - 13:57 AMT

Հայաստանի կառավարությունը մտադիր է խթանել կոոպերատիվ շարժումը

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Սպառողական կոոպերացիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով առաջարկվում է վերացնել սպառողական ընկերության անդամների (փայատերերի) թվի սահմանափակումը (գործող օրենքով` 30-ից ոչ պակաս), ինչը կհեշտացնի վերջիններիս ստեղծումը և կխթանի կոոպերատիվ շարժումը։