AM
28 July 2010 - 12:39 AMT

Կոմերցբանկը «Ամերիբանկ» ՓԲԸ-ին «Որակի գերազանցության» մրցանակ շնորհեց 2009թ. արդյունքների համաձայն

Կոմերցբանկը հուլիսի 27-ին «Ամերիբանկ» ՓԲԸ-ին շնորհեց միջազգային գործարքների իրականացման «Որակի գերազանցության» մրցանակը 2009թ. արդյունքների համաձայն: Պարգևատրման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ Ամերիաբանկի գլխմասում հուլիսի 27-ին: Արարողությանը մասնակցում էին Կոմերցբանկի Հաճախորդների հետ փոխհարաբերությունների գծով գործադիր տնօրեն Աքսել Բոմերշեյմը և Ամերիաբանկի գործադիր տնօրեն Արտակ Հանեսյանը:

Յուրաքանչյուր տարի Կոմերցբանկն այս մրցանակը շնորհում է աշխարհի տարբեր երկրներում գտնվող լավագույն գործընկեր բանկերին` որպես հատուկ մրցանակ տվյալ բանկերի կողմից միջազգային գործարքների քանակական և որակական ամենաբարձր չափանիշների ապահովման համար:

«Ամերիաբանկը միակն է ՀՀ բանկային համակարգում, որին 2009թ. իրականացված միջազգային գործարքների համար Կոմերցբանկը շնորհեց այս մրցանակը»,- նշվում է բանկի մամլո ծառայության հաղորդագրության մեջ:

Ամերիաբանկը, համագործակցելով թղթակից բանկերի հետ, բոլոր միջազգային փոխանցումները իրականացնում է STP (Straight Through Processing)` փոխանցումների տվյալների ուղղակի և անընդհատ մշակման միջոցով, այսինքն` բոլոր փոխանցումները կատարվում են ավտոմատ կերպով` բացառելով մարդկային միջամտության գործոնը, áñÇ Ñ»ï¨³Ýùáíապահովվում է փոխանցման իրականացման մաքսիմալ արագությունÁ: STP-ի օգտագործման մակարդակը որոշելու համար միջազգային պրակտիկայում օգտագործվում է հատուկ STP ցուցանիշ, որը ցույց է տալիս ավտոմատ կերպով մշակվող տվյալների հարաբերակցությունը մուտքագրված տվյալների ընդհանուր ծավալին:

2009թ. ընթացքում Ամերիաբանկի` հաճախորդների համար կատարված միջազգային փոխանցումների գծով STP ցուցանիշը կազմել է 99.59%: Նշենք նաև, 2009թ. Ամերիաբանկը գրանցել է միջազգային փոխանցումների բացառիկ աճ` 49.82% 2008 թ-ի նկատմամբ: 2010թ. առաջին կիսամյակի արդյունքների համաձայն այդ աճը շարունակվում է` կազմելով 59.9% 2009թ. առաջին կիսամյակի համեմատությամբ: