Հուլիսի 28-ին երևանում կայացավ «Ռազմավարություն 2020» երիտասարդական խորհրդաժողովը, որի ժամանակ Հայաստանի Երիտասարդական կուսակցության նախագահ Վահան Բաբայանը հաղորդեց, որ ՀՀ կառավարության հավանությանն արժանացած «Երիտասարդական կառավարում» ծրագիրը Հայաստանում կգործի սեպտեմբերից: Այդ ծրագիրը վերջին կուրսերի գերազանցիկ ուսանողներին հնարավորություն է ընձեռում կառավարական պաշտոններ զբաղեցնել Հայաստանում: Ծրագրի մասնակիցները, բացի գերազանց ուսումից, պետք է զբաղվեն նաև հասարակական գործունեությամբ:
Վահան Բաբայանը նաև հաղորդել է, որ գործատուները բարձրաստիճան պաշտոնների համար թեկնածուներին ընտրելու են «Երիտասարդական կադրային պահեստ» ցուցակից, որը բաղկացած է «Երիտասարդական կառավարման» լավագույն անդամներից: Սա երկրորդ ծրագիրն է, որը կմեկնարկի երիտասարդական խորհրդաժողովի շրջանակներում: «Երիտասարդական կադրային պահեստի» մասնակիցների ընտրությունը տեղի կունենա 2 փուլով` գրավոր թեստավորման և հարցազրույցի»,- նշել է Վահան Բաբայանը: Նրա խոսքով, ծրագրի մասնակիցը կարող են դառնալ Հայաստանի բարձրագույն կրթությամբ 20-35 տարեկան քաղաքացիներ, որոնք մասնավոր և պետական սեկտորում աշխատելու ցանկություն և ներուժ ունեն: 2 ծրագրերը նպատակ ունեն աշխատանքով ապահովել երկրի բնակչության մեծամասնությանը և դադարեցնել արտագաղթը: