AM
5 August 2010 - 11:25 AMT

Հայաստանի ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել որակավորման քննություն

Օգոստոսի 4-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում թանկարժեք մետաղներ զտարկողի, հարգորոշողի և հարգադրոշմողի որակավորման քննություն, որի արդյունքներով տրամադրվել է թանկարժեք մետաղների հարգորոշողի և հարգադրոշմողի որակավորման 2 վկայական: Որակավորման քննությանը մասնակցել են ընդհանուր թվով 8 դիմորդ, որոնցից վեցը չեն որակավորվել:

Այս պահի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում թանկարժեք մետաղների հարգորոշողի և հարգադրոշմողի որակավորում է ստացել 45 քաղաքացի, իսկ թանկարժեք մետաղների զտարկողի որակավորում` 2 քաղաքացի, հայտնում է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: