AM
20 August 2010 - 15:09 AMT

Վրաստանի էներգետիկայի նախարարը վստահեցնում է, որ գլխավոր գազատարը չի վաճառվի

Վրաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Խետագուրին վստահեցնում է, որ երկրի կառավարությունը չի պատրաստվում վաճառել գլխավոր գազատարը, հաղորդում է «Business Վրաստան» վրացական կայքը:

«Հնարավոր է, Նավթի ու գազի ընկերակցության բաժնետոմսերի 25 տոկոսը տեղակայվի Լոնդոնի բորսայում: Իսկ ինչ վերաբերում է վաճառքին, Վրաստանը չի պատրաստվում որևէ գազատար վաճառել»,- օգոստոսի 20-ին Վրաստանի կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնել է Խետագուրին:

Վրացա-հայկական գազատարը գնելու` Ադրբեջանի Պետական նավթային ընկերության շահագրգռվածության մասին հայտնել է SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբուլաևը: Նրա խոսքով, SOCAR-ը հետաքրքրված է հարևան երկրների, այդ թվում և Վրաստանի բոլոր էներգանախագծերով: