2010թ. երկրորդ եռամսյակում ՀՀ տարածքում բանկային համակարգով իրականացված անկանխիկ վճարումների ծավալը կազմել է 3913 մլրդ դրամ (քանակը` 1988034), ընդ որում` ՀՀ կենտրոնական բանկի վճարային համակարգերով իրականացված վճարումների ծավալը կազմել է 3042 մլրդ դրամ, իսկ քանակը` 810535: 2010թ. երկրորդ եռամսյակում ՀՀ կենտրոնական բանկի համակարգերով իրականացված անկանխիկ վճարումների ծավալը նախորդ տարվա երկրորդ եռամսյակի համեմատ ավելացել է 5 տոկոսով (149 մլրդ դրամով), իսկ քանակը` ավելացել է 29 տոկոսով (183296-ով): ՀՀ կենտրոնական բանկի վճարային համակարգերով իրականացված փոխանցումների ծավալը 2010թ. առաջին եռամսյակի համեմատ ավելացել է 45 տոկոսով (942 մլրդ դրամով), իսկ քանակը ավելացել է` 134709-ով (20 տոկոսով):
ՀՀ կենտրոնական բանկի վճարային համակարգերով իրականացված դրամական փոխանցումների միջին օրական ծավալը (առանց բորսայական գործառնությունների) կազմել է մոտ 47 մլրդ դրամ, իսկ քանակը` 12665: Դրամական փոխանցումների միջին օրական ծավալը 2009թ. երկրորդ եռամսյակի համեմատ ավելացել է 2.3 մլրդ դրամով (քանակը` ավելացել է 2864-ով): Բորսայական գործառնությունների իրականացման հետ կապված միջին օրական փոխանցումների ծավալը կազմել է 197 մլրդ դրամ (ավելացել է 57 տոկոսով), հաղորդում է ՀՀ ԿԲ մամլո ծառայությունը: