Օգոստոսի 24-ին հրավիրված կարգավարական խորհրդակցության ժամանակ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ վարչության նախագահ, գլխավոր տնօրեն Կ. Կարապետյանը հիմնական ուղղություններով ամփոփեց և ընդհանուր գնահատականներ տվեց ընկերության ընթացիկ գործունեությանը:
Հատուկ ուշադրություն հրավիրվեց Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկում ընթացող աշխատանքների ժամանակացույցին, ԳԳՄ-երում աշխատանքի արդյունավետության բարձրացման միջոցառումների իրականացման, ինչպես նաև համակարգում ֆինանսական հոսքերի օպտիմալ կառավարմանը վերաբերող խնդիրներին:
Կ. Կարապետյանը, ի թիվս մի շարք հանձնարարականների, առանձնահատուկ նշեց, որ ձմռան նախապատրաստական աշխատանքների կազմակերպումը պետք է կատարվի անհրաժեշտ մակարդակով, ապահովելով ազդանշանային սարքավորումների տեղադրման և սպասարկման գործընթացը: 1-04 վթարա-կարգավարական ծառայության աշխատանքներում պետք է ապահովվի բարձր կարգապահություն և որակ:
Կ.Կարապետյանի խոսքով, առաջիկա ձմռանը համակարգը իր սպառողներին պետք է ցուցաբերի օրինակելի սպասարկում` առաջնորդվելով «Ոչ մի պատահար բազմաբնակարան շենքերում» կարգախոսով: