Կենտրոնական բանկի խորհուրդն օգոստոսի 31-ի նիստում, որը վարում էր ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, վերաձևակերպեց «ԿԱՐՄԵՆ» արտադրական կոոպերատիվի գրավատան լիցենզիան և Արսեն Շահսուվարյանի փոխանակման կետի թիվ 726 արտարժույթի առուվաճառքի լիցենզիան: Արտարժույթի առուվաճառք իրականացնելու լիցենզիաներ տրամադրվեցին «Փեթակ» ՍՊԸ-ին և «ՍԹԱՐ ԴԻՎԱՅԴ» ՓԲԸ-ի թիվ 7 մասնաճյուղին, «ՖԱՍՏ-ԿՐԵԴԻՏ» ՍՊԸ-ն ստացավ գրավատան կազմակերպման լիցենզիա:
Խորհրդի որոշմամբ «Լոնդոն-Երևան ԿՕ» ԱՍՊԸ-ին լուծարման թույլտվություն տրվեց և ընկերության լիցենզիաներն ուժը կորցրած ճանաչվեցին: Ուժը կորցրած ճանաչվեցին նաև «ԷՄ ՋԻ ՓԵՅ» ՓԲԸ դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպության և վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպության թիվ 6 և 10 լիցենզիաները, հաղորդում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը: