Կենտրոնական բանկի խորհուրդն օգոստոսի 31-ի նիստում, որը վարում էր ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, հաստատեց «Ֆինանսական կազմակերպությունների (բանկերի, ապահովագրական ընկերությունների, ներդրումային ընկերությունների) և հաշվետու թողարկողների կողմից աուդիտորական կազմակերպության ընտրության չափանիշները»: Լրացումներ և փոփոխություններ կատարվեցին «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների, ապահովագրական բրոքերների, ներդրումային ընկերությունների, Կենտրոնական դեպոզիտարիայի և դրամական փոխանցումներ իրականացնող վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից տեղեկությունների հրապարակումը» կանոնակարգ 8/03-ում: Խորհուրդը փոփոխություններ կատարեց «Տեխնիկական պահուստների տեսակները, դրանց ձևավորման կարգը» կանոնակարգ 3/03-ում, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը: