Դոնի Ռոստովում սահմանափակ տպաքանակով լույս է տեսել Անիի, Դոնի և Ղրիմի հայերի մասին նոր հրատարակությունը: Վետերան, ուսուցիչ, հետազոտող Անդրանիկ Մալխասյանի և նրա կնոջ կենսաթոշակը բավարարեց միայն 500 նմուշի տպագրության համար:
Հրատարակության հեղինակ Անդրանիկ Մալխասյանը փաստեր է հավաքել Անիի ողբերգական ճակատագրի մասին: Ըստ հեղինակի, այսօրվա դրությամբ դա հայերի վերաբնակեցման վերաբերյալ ամենաամբողջական հետազոտությունն է:
«Կա լեզու` կա ժողովուրդ: Չկա լեզու` չկա ժողովուրդ»-իմ բոլոր գրքերը սկսվում են այս արտահայտությունից: Այս գրքի վրա ես աշխատել եմ 3 տարի»,-պարզաբանել է պատմաբան, ՌԽՍԴՀ վաստակավոր ուսուցիչ Ա.Մալխասյանը:
1960-ականներին Անդրանիկ Մալխասյանը «Դոն-ՏՌ» հեռուստատեսությունում վարել է «խոսում ենք հայերեն» հաղորդումը, որը միակն էր երկրում, հայտնում է «Երկրամասը»: