AM
1 September 2010 - 11:30 AMT

2010թ. օգոստոսին հանրապետությունում գրանցվել է պարենային ապրանքների 2.5% գնաճ

2010թ. օգոստոսին հուլիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է պարենային ապրանքների 2.5% գնաճ, ինչի վրա իր անմիջական ազդեցությունն է թողել հացամթերք, բանջարեղեն ու կարտոֆիլ ապրանքախմբերի համապատասխանաբար 6.0% և 12.4% գնաճը:

2010թ. օգոստոսին հուլիսի համեմատ բանջարեղեն և կարտոֆիլ ապրանքախմբում արձանագրվել է 12.4% գնաճ, ինչը մեծապես պայամանավորվել է կաղամբի և կարտոֆիլի, համապատասխանաբար`18.4% և 40.6% գնաճով:

Բանջարեղեն և կարտոֆիլ ապրանքախմբում, 2010 թ. օգոստոսին 2009 թ. օգոստոսի համեմատ գրանցվել է 83.6% գնաճ, այդ թվում` գազարի գինն աճել է 1.2 անգամ, սխտորինը` 1.2 անգամ, խառը կանաչեղենինը` 1.2 անգամ, կանաչ լոբունը` 1.6 անգամ, լոլիկինը 1.6 անգամ, կարտոֆիլինը` 2.6 անգամ, կաղամբինը` 3.7 անգամ:

2010 թ. օգոստոսին 2009 թ. օգոստոսի համեմատ հացամթերքի ապրանքախմբում գրանցվել է 7.1%, իսկ 2010թ. հուլիսի համեմատ` 6.0% գնաճ: Վերջինս հիմնականում պայմանավորվել է հացահատիկի` 7.3%, հնդկացորենի` 9.4%, ալյուրի` 8.8%, հացի` 6.6% գնաճով:

Մսամթերքի ապրանքախմբում 2010 թ. օգոստոսին 2009 թ. օգոստոսի համեմատ գրանցվել է 16.1%, իսկ 2010 թ. հուլիսի համեմատ` 0.3% գնաճ:

Ձկնամթերքի, սուրճի, թեյի, կակաոյի, ոգելից խմիչքի և ծխախոտի, կաթնամթերքի ապրանքախմբերում 2010 թ. օգոստոսին հուլիսի համեմատ արձանագրվել է 0.1-0.6% գնաճ, իսկ ոչ ոգելից խմիչքի, հրուշակեղենի և այլ մթերքի գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

Մրգի 1 ապրանքախմբում 2010 թ. օգոստոսին 2009 թ. օգոստոսի համեմատ արձանագրվել է 35.6% գնաճ, 2010թ. օգոստոսին հուլիսի համեմատ մրգի ապրանքախմբում գրանցվել է 9.4% գնանկում:

Կենդանական և բուսական յուղերի ապրանքախմբում 2010 թ. օգոստոսին 2009 թ. օգոստոսի համեմատ գրանցվել է 8.0% գնաճ, իսկ 2010 թ. հուլիսի համեմատ`0.8% գնանկում: Այս մասին հաղորդում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը: