«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ամփոփել է 2010թ. հունիսի 30-ի դրությամբ առաջին կիսամյակի ֆինանսական արդյունքները Միջազգային ֆինանսական հաշվետվության ստանդարտներին (ՄՖՀՍ) համապատասխան:
Ըստ բանկի մամլո ծառայության հաղորդագրության, ՎՏԲ-Հայաստան Բանկը 2010թ. 1-ին կիսամյակի արդյունքներով զուտ եկամուտը կազմել է 1 712,4 մլն. ՀՀ դրամ: Զուտ եկամուտի փոփոխության վրա ազդած հիմնական գործոն է հանդիսացել արտահաշվեկշռից վերականգնված միջոցները:
Հաճախորդների հաշվի միջոցների ծավալը տարեսկզբից աճել է 1 052,7 մլն. ՀՀ դրամով և կազմել է 54 113 մլն. ՀՀ դրամ: Ֆիզիկական անձանց միջոցները ավելացել են 24,2%-ով 2010թ. տարեսկզբի համեմատությամբ` հասնելով 28 130 մլն. ՀՀ դրամի: Ֆիզիկական անձանց վարկային փաթեթը ավելացել է 24,2%-ով` կազմելով 29 630 մլն. ՀՀ դրամ:
2010թ. առաջին կիսամյակում բանկն իր ծառայություններն է մատուցել ավելի քան 230 հազար ֆիզիկական անձանց և մոտ 5,3 հազար իրավաբանական անձանց` փոքր, միջին և խոշոր բիզնեսի ներկայացուցիչներին:
30.06.2010թ. դրությամբ բանկի կողմից թողարկված վճարային քարտերի քանակը ավելացել է 23%-ով` հասնելով 77 000: ՎՏԲ-Հայաստան Բանկի բանկոմատների քանակը կազմում է 57 հատ, իսկ POS-տերմինալների քանակը գրեթե կրկնապատկվել է` հասնելով մինչև 340:
Ընդհանուր առմամբ 30.06.2010թ. ավարտին բանկի մասնաբաժինը շուկայում կազմել է 8.4% վարկերի գծով և 7.3% ավանդների գծով:
«2010թ. հաստատված բիզնես պլանին համաձայն Բանկը կատարել է բոլոր հիմնական ֆինանսական ցուցանիշները, ավելացրել է ֆիզիկական անձանց վարկային և ավանդային փաթեթները և զգալիորեն ընդլայնել է հաճախորդների բազան: ՎՏԲ-Հայաստան Բանկը ևս մեկ անգամ հաստատեց իր աճի տեմպով հայկական շուկայում առաջատարներից մեկի կարգավիճակը: Մեր միանձնյա բաժնետեր ՎՏԲ Բանկը շարունակում է մեր բանկին ցուցաբերել համապատասխան աջակցություն, որը մեզ թույլ է տալիս ավելի ակտիվ աշխատել հաճախորնդների հետ, զարգացնել բիզնեսը և ամրապնդել մեր դիրքերը շուկայում որպես Հայաստանում բանկային համակարգի առաջատարներից մեկը և ՎՏԲ խմբի կազմում առավել ճկուն զարգացող դուստր բանկերից մեկը»,-ասել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Վ. Օվսյաննիկովը: