Սեպտեմբերի 1-ին կառավարությունում վարչապետ Տիգրան Սարգսյանը Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալ է հանձնել ՀՀ ԿԲ նախկին նախագահ, ԿԲ նախագահի խորհրդական Իսահակ Իսահակյանին:
Ինչպես ասվում է կառավարության մամլո ծառայության հաղորդագրության մեջ, Իսահակ Իսահակյանը պարգևատրվել է պետական կառավարման համակարգում ունեցած երկարամյա անբասիր գործունեության և ֆինանսական համակարգի կայացման ու զարգացման գործում ունեցած ակնառու վաստակի և ներդրած ավանդի համար: