Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և ձկնորսության համախառն արտադրանքը 2010թ. հունվար-հուլիսին, ընթացիկ գներով, կազմել է 195.2 մլրդ.դրամ, որը 2009թ. համապատասխան ժամանակաշրջանի ցուցանիշի մակարդակը զիջել է 22.6 տոկոսով (համադրելի գներով): Այդ մասին հաղորդում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը:
2010-ի հունվար-հուլիսին արտադրվել է բուսաբուծական արտադրանք 72.7 մլրդ դրամի չափով, ինչը 41.2 տոկոսով ցածր է 2009-ի նույն շրջանի ցուցանիշից: