AM
1 September 2010 - 13:56 AMT

Էջմիածինի պատվիրակները կմասնակցեն Սուրբ Խաչ եկեղեցու պատարագին

Սուրբ Էջմիածինը Սուրբ Խաչ եկեղեցու պատարագին, որը կկայանա սեպտեմբերի 19-ին, կներկայացնեն եպսիկոպոս Մարկոս Հովհաննիսյանը և վարդապետ Կոմիտաս Հովնանյանը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Էջմիածնի մամլո գրասենյակի պատասխանատու, քահանա Վահրամ Մելիքյանը: Նրա խոսքերով, հայ հոգևորականները կընթերցեն Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդի ուղերձը:

Անդրադառնալով նրան, որ հայ հասարակության մեծ մասը դեմ է հայկական կողմի մասնակցությանը պատարագին, տեր Վահրամը նշեց, որ Գարեգին 2-րդ արդեն որոշում է ընդունել, որը փոփոխության ենթակա չէ: