Հայաստանում մշակվել է եզակի` «բիոկոմպլեքս» անվանումով պարարտանյութ, որը բարձրացնում է հողերի իմունիտետը և ապահովում է լավ բերքատվություն: Այդ մասին սեպտեմբերի 6-ին լրագրողներին է ասել նորարար գյուղատնտես, գիտությունների թեկնածու Հրաչիկ Նազարյանը: «Վերջին տարիներին հողերի որակը Հայաստանում կտրուկ վատացել է և բարձր բերքատվության մասին խոսելն ավելորդ է: Արարատյան դաշտավայրի հողերը բազմաթիվ հիվանդություններից բուժման կարիք ունեն»,-հայտարարել է նա:
Փորձագետը հայտնել է, որ նոր դեղամիջոցը մշակվել է տարիներ շարունակ և շարունակում է փորձարկումներ անցնել: Ըստ նրա, Էջմիածնի ավաններից մեկում փորձարկումն անց է կացվել երկամայա խաղողի այգում, որից ընթացիկ տարում երկու անգամ բերք կհավաքվի: Բացի այդ, հողագործը հայտնել է, որ «բիոկոմպլեքսի» կիրառման դեպքում պտղատու ծառեռը հնարավոր կլինի մշակել տարեկան 4 անգամ` նախկին 10-12 փոխարեն:
Հրաչիկ Նազարյանը հավելել է, որ «բիոկոմպլեքսը» բազմաթիվ վիտամիններ ու միկրոտարրեր է պարունակում: Նա հույս է հայտնել, որ այն վաճառքի կհանվի արդեն հաջորդ տարի: