AM
6 September 2010 - 12:16 AMT

Կայացավ 336,6 մլն դրամ ծավալով ՊԿՊՏ տեղաբաշխման աճուրդ

Սեպտեմբերի 6-ին տեղի է ունեցել 52 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT52059118 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: Ինչպես հաղորդում է Հայաստանի ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, աճուրդին մասնակցել է 3 դիլեր:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը` 736 մլն 605 հազ. դրամ, որից մրցակցային` 736 մլն 605 հազ. դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 336 մլն 605 հազ. դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 300 003 283 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 12.0664% է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 12.2997%::