AM
6 September 2010 - 13:57 AMT

Հայաստանում հայտնաբերվել է ձիու ամենահին դամբարանաբլուրը

Հայաստանում հայտնաբերվել է դամբարանաբլուր, որը վկայում է այն մասին, որ Հայաստանը ձիաբուծության հնագույն կենտրոններից մեկն է: Ինչպես Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ մշակույթի նախարարությանը կից պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Հակոբ Սիմոնյանը, հայ հնագետները Ներքին Նավերի դամբարանադաշտում հայտնաբերել են զոհաբերված ձիու դամբարանաբլուր, որը մինչ օրս հայտնի ամենահին դամբարանն է:

«Այդ գտածոները, որոնք վերաբերվում են 26-25 դարերին մեր թվարկությունից առաջ, կարևոր են ոչ միայն Հայաստանի, այլ նաև ողջ Առաջավոր Ասիայի համար»,-ասել է Սիմոնյանը: