ՀՀ գիտության և կրթության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 13-16-ին կմեկնի Գերմանիա`կրթության համակարգի ակադեմիական փոխանակման ծրագրի շրջանակներում:
Նախարարը հայտնել է, որ այդ այցի նախապատրաստական աշխատանքներով զբաղվել են մեկ տարի: Գերմանիան հոգ է տարել, որ այցը հագեցած լինի և պատրաստակամություն է հայտնել բոլոր ծախսերը հոգալու, որպեսզի հայկական պատվիրակության այցելությունը արդյունավետ լինի:
Բացի ՀՀ գիտության և կրթության նախարարության ներկայացուցիչներից, պատվիրակության կազմում կլինեն ճարտարագիտական և գյուղատնտեսական համալսարանների ղեկավարները, ովքեր կապեր ունեն Գերմանիայում:
Այդ այցի ընթացքում պատվիրակությունը կլինի Մարտին Լյութերի անվան Հալլե Վիթենբերգի համալսարանում, որտեղ հայագիտական կենտրոնի գործունեության մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել: Արմեն Աշոտյանի խոսքերի համաձայն, համալսարանի ղեկավարությունը կենտրոնի կարգավիճակը բարձրացնելու որոշում է ընդունել: Բացի դրանից, համալսարանը պարտավորվում է 2011 թ. –ից սկսած 5 տարի ֆինանսավորել հայագիտության կենտրոնը, իսկ 2012 թ. կենտրոնը համատեղ կֆինանսավորի նաև Հայաստանը: