AM
7 September 2010 - 12:21 AMT

Հրաչյա Քեշիշյանն այլևս չի զբաղեցնում ՀՀՀ գլխավոր պրոդյուսերի պաշտոնը

«Նոր եթերաշրջանի նախաշեմին Հայաստանի հանրայի հեռուստատեսությունում (ՀՀՀ) տեղի են ունեցել մեծ փոփոխություններ: Համաձայն Արմեն Ամիրյանի հրամանգրի, ՀՀՀ գլխավոր պրոդյուսեր է նշանակվել Գագիկ Բունիաթյանը»,- հաղորդել է Հայաստանի Հեռուստատեսության և ռադիոյի հանրային խորհրդի ղեկավար Ալեքսան Հարությունյանը սեպտեմբերի 7-ի մամլո ասուլիսում: Նրա խոսքերով, Հրաչյա Քեշիշյանը դարձել է Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի գլխավոր խորհրդական, ինչպես նաև Հայաստանի հանրային հեռուստատեսության և ռադիոյի խորհրդին առընթեր գեղարվեստական խորհրդի ղեկավար:

Ալեքսան Հարությունյանն ընդգծել է նաև, որ նոր եթերաշրջանում, որը կսկսվի սեպտեմբերի 21-ին, հանրային հեռուստատեսության ղեկավարությունը նախապատվություն կտա ոչ թե սերիալներին և զվարճալի ծրագրերին, այլ լուրջ վերլուծական և լրատվական ծրագրերին: Դրա հետ կապված նա նշեց, որ Գևորգ Ալթունյանը նշանակվել է «Հայլուր» լրատվական ծրագրի տնօրենի տեղակալ: