AM
7 September 2010 - 14:34 AMT

Մոսկվայի 17-ամյա աշակերտ Էդիկ Մարգարյանը մահացել է 14-ամյա Մամեդի հետ կռվի ժամանկ

Մոսկվայի միլիցիան պարզում է երկու աշակերտների ծեծկռտուքի պատճառը, որն ավարտվեց 11-րդ դասարանի աշակերտի մահով: Ողբերգությունը տեղի է ունեցել Ցարիցինոյի թիվ 501 դպրոցում, որտեղ սովորում էին ծեծկռտուքի երկու մասնակիցները: Մինչ պատահարի վայր կհասնեին բժիշկներն և միլիցիան, Էդիկ Մարգարյանն արդեն մահացել էր, հայտնում է Life News-ը: «Պատահարը տեղի է ունեցել դպրցից ոչ հեռու, Սևանի փողոց, 6.տ մոտ»,-ասել է են իրավապահ մարմիններում:

Ծեծկռտուքի ժամանակ 9-րդ դասարանցին հրել է 17-ամյա պատանուն, որը չպահելով հավասարակշռությունը, գլխով հարվածել է ծառին, որից անմիջապես հետո կորցրել է գիտակցությունը: Ականատեսները միլիցիա և շտապ օգնություն են կանչել, սակայն արդեն ուշ էր, հայտնում է Ինտերֆաքսը:

Հայտնի է, որ Էդիկին հրել է նրանից 3 տարով կրտսեր պատանին, նա 14 տարեկան է և նա սովորում է նույն 501 դպրոցում: «Զոհվածի դին այժմ դատաբժշկական փորձաքննություն է անցնում»,-հայտնել են Մոսկվայի ներքին գործերի վարչությունում: Քրեական գործի հարուցման և որակավորման հարցը կլուծվի փորձաքննության ավարտից հետո, հայտնում է NEWSru.com-ը: