ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն` «ՓրայսուոթերհաուսԿուպերս Արմենիա» կազմակերպության հետ համատեղ ներկայացնում է «Հայաստան. հարկային տեղեկագիր-գրքույկ» (Armenia Pocket Tax Book) հրապարակումը, որը բավականին մեծ է հետաքրքրություն է առաջացրել Հայաստանում գործող բանկերի, միջազգային և խոշոր կազմակերպությունների և բոլոր հարկ վճարողների շրջանում։
«ՓրայսուոթերհաուսԿուպերս Արմենիա» ընկերության տնօրեն Ալտաֆ Տապիայի դիտարկմամբ, այս հրապարակումը հայաստանյան հարկերի վերաբերյալ բավականաչափ տեղեկատվություն կտրամադրի միջազգային ներդրողներին և օտարերկրացիներին։ Հայաստանում` ժամանակակից միջազգային չափանիշներին համապատասխանող հարկ վճարողների սպասարկման ոլորտի զարգացումը գտնվում է Պետական եկամուտների կոմիտեի հարկային բարեփոխումների առաջնահերթություններից է:
Խնդրի կարևորությունը պայմանավորմած է այն հանգամանքով, որ հարկ վճարողների սպասարկման որակի բարձրացումը նպաստում է հարկերի կամավոր վճարման համակարգի կայացմանը: Շնորհանդեսի ընթացքում Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը ներկայացրել է վերջին ժամանակահատվածում հարկ վճարողների սպասարկման բնագավառում տեղի ունեցած այնպիսի բարեփոխումներն, ինչպիսիք են` հարկային և մաքսային ծառայությունների taxservice.am և customs.am ինտերնետային կայքերի նոր բովանդակությունը, այդ թվում` հարկային օրենսդրությունը և օրենսդրական նախագծերը, հաշվետվական ձևերը և լրացման կարգերը, ՊԵԿ գործունեության հաշվետվություները և վիճակագրությունը, հրատարակումների էլեկտրոնային տարբերակները և հետադարձ կապը հարկային մարմնի հետ: Արմեն Ալավերդյանը խոսել է էլեկտրոնային հաշվետվությունների ներկայացման համակարգի կիրառման ընդլայնման մասին, որի արդյունքում 2800 հարկ վճարող արդեն իսկ անցել են էլեկտրոնային համակարգի: Բիզնեսի և միջազգային կառույցների ներկայացուցիչները սպառիչ տեղեկատվություն են ստացել և հարկային, և մաքսային համակարգերում գործող «թեժ գծերի», հարկ վճարողների անհատական իրազեկման նոր մեխանիզմի և օժանդակելու նպատակով հարկ վճարողներին այցելության ծառայության ներդրման վերաբերյալ: Գործարար աշխարհի ներկայացուցիչներին ևս մեկ անգամ հիշեցվել է, որ գործարկվում է նաև «Հաճախ հանդիպող հարցեր» էլեկտրոնային շտեմարան, որն արդեն իսկ պարունակում է հարկ վճարողների կողմից առավել հաճախակի հնչեցրած 200 հարցեր և դրանց պատասխաններ: Անդրադարձ է կատարվել նաև հարկ վճարողների հարկային պարտավորությունների վերաբերյալ ծանուցման և անհրաժեշտ տեղեկանքների տրամադրման ծառայություններին, ՊԵԿ-ի տպագիր հրատարակումներին, այդ թվում` «Հարկատու» և «Մաքսատուն» պարբերականներին, հարկային օրենսդրության և ենթաօրենսդրական ժողովածուներին, հարկ վճարողների տարբեր խմբերին հասցեագրված ձեռնարկներին, ուղեցույցներին և բրոշյուրներին և այլն, հայտնում է ՊԵԿ-ի մամլո ծառայությունը: