Սեպտեմբերի 8-ի առավոտյան N զորամասի պահեստապետ, պայմանագրային զինծառայող, 1983թ. ծնված ենթասպա Արթուր Հակոբյանը, որը բանակ է զորակոչվել 2008թ., ինքնասպան է եղել: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ ՊՆ հասարակայնության հետ կապերի և մամուլի վարչության աշխատակից Մուշեղ Աղեկյանը:
Ինչպես նշել է Աղեկյանը, ըստ նախնական տվյալների, Արթուր Հակոբյանը իրեն մահացու վնասված է հասցրել` հրազենով կրակելով գլխին: Այս առնչությամբ հարուցվել է քրեական գործ և ընթանում է նախաքննություն:
Մուշեղ Աղեկյանը հերքել է նաև որոշ հայկական ԶԼՄ-ներում տարածված այն տեղեկատվությունը, թե Արթուր Հակոբյանը ոչ թե ինքնասպան է եղել, այլ նրան սպանել են: