Սեպտեմբերի 19-ին Տաջիկստանում կբացվեն Միջազգային երիտասարդական ուսումնաբնապահպանական «Համագործակցության էկոլոգիա» անունը կրող ճամբարը և պատանի բնապահպանի դպրոցը: Այդ միջոցառումներին կմասնակցի ԱՊՀ 8 երկրներից` Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղըզստանից, Մոլդովայից, Ռուսաստանից և Տաջիկստանից ժամանած ավելի քան 50 ներկայացուցիչ:
PanARMRNIAN.Net-ին ուղարկած հաղորդագրության մեջ ԱՊՀ մասնակից պետությունների մարդասիրական համագործակցության միջպետական հիմնադրամի մամլո ծառայությունը հայտնում է, որ մեկ շաբաթվա ընթացքում բնապահպանության ոլորտում աշխատող երիտասարդական հասարակական կազմակերպությունների առաջնորդները, համապատասխան ֆակուլտետների ուսանողները, ինչպես նաև կամավորները կմասնակցեն էկոլոգիայի, առողջ ապրելաձևի, արտակարգ իրավիճակների, էներգամատակարարման հարցերով ուսումնական սեմինարների: Նրանց համար կազմակերպվելու են նաև կլիմայի փոփոխության և էներգամատակարարման հիմնախնդիրների վերաբերյալ վարպետության դասեր:
Միջոցառումները կազմակերպել է Տաջիկստանի կառավարությանը կից գործող երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության հարցերով հանձնաժողովը` ԱՊՀ մասնակից պետությունների մարդասիրական համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ: